«Լենա Նազարյանի պահվածքը իշխանության լկտիության հերթական դրսևորումն է, նա պետք է ներողություն խնդրի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի՝ իր հասցեին ուղղված վիրավորական արտահայտությանը: Նշենք, որ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո նրան անվանել էր «իդիոտկա»: Թովմասյանը նշեց, որ ելույթ է ունեցել ՀՀ քաղաքացու արժանապատվության …

