Դատարանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հասարակություն
17.08.2021 | 14:36ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա դրված կալանքը վերացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Խուդոյանը նշեց, որ կալանքը որևէ կերպ չի նպաստում գործի քննությանը:
Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հաստատեց, որ հարցը քննարկվել է, և կալանքի տակ է գտնվում վնասը փակելու համար անհրաժեշտ գույքը, որ պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:
Դանիբեկյանը նշեց, որ դատարանն անհրաժեշտություն չի համարում կալանքի տակ թողնել հավելյալ գույքը, և որոշում է կայացրել չեղարկել Սեդրակ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա դրված կալանքը:
Մանրամասները՝ տեսանյութում: