Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախո՞ւմ․ Ջրային կոմիտեի նախագահը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է կառավարության հեղինակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը կոշտ արձագանք տվեց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր իրենց ելույթներում քննադատեցին Սևանից հավելյալ ջրառի վերաբերյալ նախագիծը։

Կարեն Սարգսյանը, դիմելով «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանին, նշեց. «Մանպուլյացիայի մասին եք խոսում, բայց իրական մանիպուլյատորը դուք եք… Ներկայացնում եք նկարած թվեր, որոնք իրականության հետ կապ չուեն, ո՞ւմ եք հաճոյանում, իսկ ես կներկայացնեմ իրական թվերը»։

Սարգսյանն անդրադարձավ նաև «Հայաստան» դաշինքից Թադևոս Ավետիսյանի դիատրկումներին, ով ջրային կոմիտեի նախագահին մեղադրել էր վատ կառավարման և իշխանությանն արդարացնելու համար և ասել էր. «Հիմա Հադրութն ու Շուշին հայկական չեն․ եթե մի օր Սևանը չեղավ, ումի՞ց ենք ջուր վերցնելու»։

Սարգսյանը վրդովված պատասխանեց․ «Սեպտեմբերի 28-ից եղել եմ ռազմի դաշտում։ Նոյեմբերի տասներեքին նոր հետ եմ եկել։ Այն ժամանակ, երբ դուք վախենում էիք Քարվաճառով մտնել, որովհետև երկու ճանապարհներն էլ ռմբակոծվում էին, իմ անձնական մեքենայով վիրավորների ու զոհվածների էի հանում Քարվաճառից։ Էս ի՞նչ հանձնելու մասին եք խոսում…, հիմա էլ՝ Սևանը հանձնելու․․․»։

Արծվիկ Մինասյանը տեղից ինչ-որ բան ասաց, դահլիճում աղմուկ բարձրացավ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց լռություն պահպանել, տեղից չարձագանքել:

«Չմոռանաք, որ առաջին պատերազմում կորցրել եմ հորեղբոր տղա, իսկ այն դիվերսանտները, որոնց հանձնեցինք, որ մեր գերիները հետ գան տուն, եղբորս՝ մայոր Աբրահամյանին սպանողներն էին։ Բայց մենք համաձայն ենք եղել, որ մեր գերիները տուն գան։ Այս պատերազմում էլ հորեղբորս թոռն է զոհվել․․․  Այդ ինչի՞ մասիք եք խոսում, սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախո՞ւմ»։

Մանրամասները՝ տեսանյութում: