ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարում է, որ Հայաստանում ընթացող ընտրական գործընթացները չեն դառնում ծրագրային և գաղափարական բանավեճերի հարթակ, այլ վերածվում են վիրավորանքի, զրպարտության և անհավասար մրցակցության դաշտի։ «ՀՀԿ-ն իր համագումարյան բանաձևով արձանագրեց, որ մեր քաղաքական առաջնահերթությունը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ …

