Գյումրիում լրջագույն խնդիր ունենք ձմռանից հետո․ փողոցները քանդված են ու անանցանելի․ Էմմա Պալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը․ նոր չափը կգործի 2027-ից
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն Ազգային ժողովում անդրադարձավ Գյումրիում առկա խնդիրներին՝ նշելով, որ քաղաքում ձմռանից հետո փողոցաշինության հետ կապված լուրջ իրավիճակ է ստեղծվել։

Նրա խոսքով՝ Գյումրիում կան բազմաթիվ քանդված և երբեմն անանցանելի փողոցներ, ինչը դժգոհություն է առաջացնում բնակիչների շրջանում։

«Ուզում եմ բոլորին հիշեցնել, թե ինչից առաջացավ այս պատկերը։ Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով մեկ գիշերվա ընթացքում հայտնվեց Ծառուկյան Գագիկի նախընտրական ցուցակում, ենթադրյալ հանցագործ Վարդանիկ Ղուկասյանին կարգեց Գյումրու համայնքապետ։ Ու այդ պահից սկսած պարզ էր, թե ինչ է սպասում Գյումրուն»,- ասաց իշխանական պատգամավորը։

Պալյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է սկսել ՎԶԵԲ ծրագրի իրականացումը, որի շրջանակում կհիմնանորոգվեն Անի և Ավստրիական թաղամասերը։

Բացի այդ, նրա խոսքով՝ արդեն մեկնարկել է Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգումը, որի համար Կառավարությունը հատկացրել է շուրջ 884 միլիոն 772 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։