ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է լիցենզավորման դաշտ բերել մանկական զարգացման կենտրոնները։ Նախագծերի փաթեթը ԱԺ-ում ներկայացրեց հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության …