Թուրքիան մտադիր է ՌԴ-ից ավելի շատ S-400-ներ գնել՝ չնայած ԱՄՆ-ի զգուշացումներին․ Էրդողան

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի զգուշացումներին, մտադիր է գնել ռուսական S-400 պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում Էրդողանը հայտնել է, որ մտադիր չէ չեղյալ հայտարարել Թուրքիայի կողմից ռուսական S-400-երի գնման երկրորդ պատվերը, գրում է Middles East Eye-ը։

«Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել, թե մենք ինչ տեսակի պաշտպանական համակարգ կարող ենք ձեռք բերել, որ երկրից և ինչ մակարդակի։ Ոչ ոք չի կարող դրանում միջամտել, միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ Վաշինգտոնն իր հերթին պնդում է, որ այս համակարգերը վտանգ են ներկայացնում F-35 կործանիչների և ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի համար։ Բացի այդ, ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի ռազմաարդյունաբերության համալիրի ղեկավարության՝ տնօրեն Իսմայիլ Դեմիրի և երեք այլ պաշտոնյաների նկատմամբ։

Չնայած Վաշինգտոնը հայտարարել է նոր պատժամիջոցների մասին՝ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ։ Սեպտեմբերի 29-ին էլ սպասվում է Էրդողանի այցը Սոչի և հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էմմա Չոբանյան