Կառավարության կողմից հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ որոշումը տարակարծությունների առիթ է տվել։ Երևանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Շիրակի պետական համալսարանն առաջիկայում նոր կազմով ձևավորված հոգաբարձուների խորհուրդ կունենան: Կառավարությունը 3 բուհերի համար հապճեպ կերպով հաստատել է դեռևս հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը: Դրանով փոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի …