Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ-ին և Ադրբեջանին «թբիլիսյան հարթակ» է առաջարկել բանակցությունների համար

Լուրեր

11.11.2026 | 16:59
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեռնային Ղարաբաղում պատերազմի մեկնարկի տարելիցին Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է իր միջնորդական ջանքերը։ Այս մասին հայտնում է «Վզգլյադ»-ը։

«Առաջարկում ենք հարթակ, որը նախատեսում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ Վրաստանի միջնորդությամբ հունիսին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ՝ 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց։

«Դա եղել է բարեհաջող միջնորդության աննախադեպ օրինակ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է շարունակել այս ուղղությամբ տարվող ջանքերը, որպեսզի նախաձեռնությունները ստանան «մշտական բնույթ»։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում, համաշխարհային առաջնորդներին առաջարկել էր «խաղաղ հարևանության նախաձեռնություն»՝ ապահովելու Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն:

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից Սև ծովի տարածաշրջանի նշանակությունը մեծանում է: Սև ծովը դինամիկ դիմակայության շախմատային տախտակի առաջին հորիզոնականում է: Սա հակամարտությունների կառավարման միկրոաշխարհ է. եթե այստեղ հնարավոր լինի պահպանել խաղաղությունն ու կայունությունը, նույնին հնարավոր կլինի հասնել մեկ այլ վայրում: Հետևաբար, մեր նպատակն է՝ ապահովել խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանում: Հարավային Կովկասում մենք առաջարկում ենք խաղաղ հարևանության նախաձեռնություն՝ մեր տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»,- հայտարարել էր Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ Վրաստանի վարչապետի՝ Թբիլիսին պատրաստ է ընդունել խաղաղության նախաձեռնության շրջանակում առաջին հանդիպումը:

«Այս ձևաչափը կօգնի երկխոսության ձևավորմանը և կլինի գործնական լուծում մեր ամերիկացի ու եվրոպացի գործընկերների հետ միասին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին: Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում անցկացնել միջազգային հանդիպում, որտեղ կքննարկվեն մեր խաղաղ, բարիդրացիական նախաձեռնության հեռանկարները, որին կմիանան մեր հարավկովկասյան հարևաններն ու միջազգային գործընկերները»,- եզրափակել է նա:

Տաթև Ֆռանգյան