Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը. դեսպանություն
Քաղաքականություն
27.09.2021 | 15:00Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը. հայտնում են դեսպանությունից:
«Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»,- ասված է դեսպանության էջում։