Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Արսեն Վարդանյանը։ Փաստաբանի խոսքով՝ դատարանը Սուրեն Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Օհանջանյանը տեղափոխվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ։ Արսեն Վարդանյանը նշեց նաև, որ առաջիկա օրերին բողոքարկելու …

