ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում հայտնել է, որ իր վարչակազմը հանձնառու է աջակցել ԼՂ հակամարտության կողմերին՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Իմ վարչակազմն աշխատելու է Ադրբեջանի հետ ընդհանուր անհանգստություն առաջացնող այնպիսի հարցերի լուծման համար, որոնք կապված են …