Հուլիսի 9-ին Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի էին այցելել այդ երկրում հավատարմագրված 46 պետությունների դեսպաններ։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները թեև հրավիրված են եղել, սակայն չեն մասնակցել շրջայցին։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնականը տեղի ունեցածն անվանել էր «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրել «հայամետ» դիրքորոշման մեջ։ Երևանում փորձագիտական շրջանակները երեք դեսպանների մոտեցումը հայկական կողմի համար դրական …

