Դուք խոչընդոտում եք իմ հայտարարությանը. լարված իրավիճակ՝ պաշտպան Սահակյանի և դատավոր Դանիբեկյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի փաստաբանԼուսինե Սահակյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը հայտարարություն ունի անելու։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, թույլ չտվեց։

Փաստաբանն ասաց, թե իր մոտ տպավորություն է, որ Աննա Դանիբեկյանն ուղղակի ուզում է Արմեն Գևորգյանին զրկել պաշտպան ունենալու հնարավորությունից։

«Ես 25 տարի փաստաբան եմ, բազմաթիվ դատավարությունների մասնակցել եմ, չի եղել դատարան, ով արգելում է պաշտպանին կամ պաշտպանյալին, որ նա իրացնի իր իրավունքները, այդ թվում, հայտարարություններ կամ առարկություններ ներկայացնել։ Եթե ձեզ թվում է, որ այստեղ պետք է հայտնվի ինչ-որ մի պաշտպան, ով պետք է տեսնի, թե ինչպես են իր պաշտպանյալի իրավունքները խախտվում ու պետք է ուղղակի նստի, ես սովոր չեմ դրան, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, որ հարգեք Քրեական դատավարության օրենսգիրքն ու արդարադատություն իրականացնեք», – ասաց Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, թե իր մոտ տվապորություն է, որ դատարանն ամեն ինչ անում է՝ այս դատավարության ընթացքը չշարունակվի։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ դատարանը թույլ չի տալիս հայտարարություն անել, փաստաբանն էլ պնդեց՝ չի նստելու ու թույլ չի տալու, որ իր պաշտպանյալի և իր իրավունքները խախտվեն։

Դատավորը կարգադրիչներին հրահանգեց Լուսինե Սահակյանի ձեռքից վերցնել խոսափողը:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց՝ միջնորդում է սանկցիա կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ։

«Դատարանն արձանագրում է, որ փաստաբան Լուսինե Սահակյանը չի ենթարկվում դատարանի պահանջներին, ևս մեկ անգամ նախազգուշացնում է սանկցիա կիրառելու վերաբերյալ», – հայտարարեց Աննա Դանիբեկյանը։

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատավարությունը պետք է ընթանա ՀՀ ՔՕ կանոններով. «Այն դատավարությունը, որը դուք եք իրականացնում, էապես շեղվում է ՔՕ-ից»:

Մանրամասները՝ տեսանյութում: