Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի՝ զորավարժությունների մասին հայտարություններին

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրանական զորավարժությունների առնչությամբ հայտարարություններին։ Այս մասին գրում է IRNA-ն։

Մասնավորապես, Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն ասել է, որ Ադրբեջանի նախագահի դիտողությունը զարմանալի է, քանի որ երկու երկրներն ունեն լավ, հարգալից հարաբերություններ և ամենաբարձր մակարդակներում նորմալ հաղորդակցվում են։ Նա նաև նշել է, որ երկու երկրների ԱԳ նախարարները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում լուրջ քննարկել են բոլոր հարցերը։

Ըստ Խաթիբզադեի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մերժել է ցանկացած տեսակի տարածքային օկուպացիա և ընդգծել երկրների տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման անհրաժեշտությունը: Իրանցի դիվանագետը նաև բացատրել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջանների զորավարժություններն ինքնիշխան հարց են և նպատակ ունեն տարածաշրջանում ապահովել կայունություն ու խաղաղություն։

Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի իսրայելական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր անվտանգության համար։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կողմից անցկացվող զորավարժություններն անվանել էր «անսպասելի իրադարձություն, քանի որ նախկինում նման բան չէր եղել»։

Էմմա Չոբանյան