Մենք պետք է հետագայում էլ աջակցենք ժողովրդավարությանը ազատ ու անկախ Արցախում. Ադամ Շիֆ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Մեկ տարի առաջ այս օրը ներքին դժգոհության բախված ավտոկրատը որոշեց պատերազմ հրահրել խաղաղ հարևանի դեմ։ 44 օրվա ընթացքում ադրբեջանական ուժերն Արցախում թիրախավորել և սպանել են անմեղ խաղաղ բնակիչների, և տեղահանել են տասնյակ հազարավոր մարդկանց։ Պատերազմը հանգեցրել է զանգվածային հումանիտար աղետի և հայ ընտանիքների զրկել իրենց հայրերից ու մայրերից, եղբայրներից ու քույրերից, որդիներից ու դուստրերից։

Չնայած հրադադարի մասին համաձայնությանը՝ Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է: Տասնյակ հայ զինվորներ մնում են ապօրինաբար ձերբակալված և խոշտանգումների են ենթարկվում: Միևնույն ժամանակ հազարավոր անմեղ քաղաքացիական անձինք դեռևս ապրում են վտանգի մեջ՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող և պահպանվող սպառնալիքների պատճառով:

Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է վերստին ստանձնենք պարտավորություն՝ անել ամեն հնարավորը, որպեսզի ազատագրենք և խաղաղություն բերենք տարածաշրջանին։ Մենք պետք է շարունակենք պահանջել, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց։

Մենք պետք է շարունակենք Բայդենի վարչակազմին կոչ անել հրաժարվել Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրումից և ակտիվացնել խաղաղ գործընթացը։ Եվ մենք պետք է հետագայում էլ ամրապնդենք և աջակցենք ժողովրդավարությանը Հայաստանում և ազատ, անկախ Արցախում։

Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»։