Լարվածությունը Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ աճում է․ ՌԴ-ն Սիրիայում ուժեղացնում է ավիահարվածները, Թուրքիան՝ լրացուցիչ զորքեր ուղարկում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան շարունակում է լրացուցիչ ուժեր ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ապստամբների կողմից հսկվող վերջին անկլավ, քանի որ Ռուսաստանն ուժեղացնում է ավիահարվածները։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է մի քանի աղբյուր, գրում է Duvar-ը։

Այս ամենը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում նախանշված հանդիպումից առաջ։
Տեղի բնակիչները, ինչպես նաև ապստամբներն ու ռազմական աղբյուրները հայտնել են, որ ռուսական ինքնաթիռները սեպտեմբերի 26-ին ռմբակոծել են Աֆրինի մոտ գտնվող գյուղերը, որոնք վերահսկվում են թուրքամետ գրոհայինների կողմից։ Աղբյուրները նաև հայտնում են, որ թուրքամետ ուժերից 5 սպանված կա, 12 մարդ վիրավորվել է ռուսական ինքնաթիռների հարվածների հետևանքով։

Ռուսական ռմբակոծությունների արշավը տարածվում է Իդլիբ նահանգի Ջաբալ ալ-Զավյայից մինչև Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Աֆրին, արդյունքում ռմբակոծվել են նաև սիրիական բանակի իրանամետ խմբերը։

«Ռուսական էսկալացիան ուժեղացել է այս շաբաթ, սկսվել Իդլիբից ու ձգվում է Հյուսիսային Հալեպ նահանգի սահմանով»,- Reuters-ին ասել է թուրքամետ Ազգային բանակի խոսնակ Յուսուֆ Համուդը։

Թուրքիան իր հերթին վերջին երկու շաբաթների ընթացքում տասնյակ բազաներ է ամրացրել՝ հազարավոր զինվորներով։

«Թուրքական բանակի տեղակայումը մարտական տեսք է ստանում, բոլոր բազաները ուժեղացված են, այնտեղ են գնում շարասյուներ, զրահապատ մեքենաներ, կործանիչներ»,- ասել է Համուդը։

Ռազմական աղբյուրները նաև նշում են, որ գիշերը թուրքական շարասյուները հրթիռների կայաններով ու տանկերով մտել են Սիրիա, դա նկատվել է Ջաբալ ալ-Զավյայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են թուրքական բազաները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Սոչի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Սպասվում է, որ քննարկման հիմնական թեման լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը։ Անդրադարձ կլինի նաև Անդրկովկասում տիրող իրավիճակին։

Էմմա Չոբանյան