Ճիշտ որոշում էր․ դատախազը՝ Գևորգյանին ԵԽԽՎ համաժողովին մասնակցել չթույլատրելու դատարանի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

Արմեն Գևորգյանին երկրից մեկնելը չթույլատրելու մասին դատարանի որոշումը ճիշտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

«Խափանման միջոցի իմաստը ո՞րն է։ Այսինքն՝ ընտրվի խափանման միջոց, բայց անձը երբ ցանկանա, որտեղ ուզենա գնա՞։ Դա խափանման միջոցի հետ որևէ կապ չունի, հետևաբար, դատարանի որոշումը համարում ենք ճիշտ»,- նշեց Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է այդ կապակցությամբ Արմեն Գևորգյանի և պաշտպանի կողմից առարկություններ ներկայացնելու ցանկությանը, որը դատախազի խոսքով՝ «միջոցառում էր», ապա Բաղդասարյանը նշեց, թե դա դատական նիստը տապալելու ոչ թե քողարկված, այլ բացահայտ միջոցներ են։ Ըստ Բաղդասարյանի՝ սրանք ուղղակի մանիպուլյատիվ, ֆիկտիվ միջոցներ են։

«Եթե ոմանք կարողանում են բոլորի աչքի առաջ այդ դատական նիստը տապալելուն ուղղված գործողություններ կատարել, հետո այլ դեմքով ասել, որ նպատակ ունեն, որ այդ նիստերը կայանան, դա չի նշանակում, որ մենք այն մարդկանցից ենք, որոնք դրան հեշտ հավատում են»,-նշեց Բաղդասարյանը։

Նշենք, որ Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար, սակայն դատավորը թույլ չի տվել մեկնել։

Մանրամասները՝ տեսանյութում: