ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է քաղաքական չորս ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հետ կապված որոշումը՝ ամբողջությամբ։ Հիշեցնենք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց հայրենիք» կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել էին հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։ Բարձր դատարանը պետք է որոշեր կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել …

