Թբիլիսիում շարունակվում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները
Քաղաքականություն
06.10.2021 | 17:11
Թբիլիսիում ընթանում են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի զինվորականների մասնակցությամբ համատեղ «Eternity-2021» զորավարժությունները։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ-ի թվիթերյան միկրոբլոգից։

Նշվում է, որ զորավարժությունները շարունակվում են հաստատված պլանի համաձայն։

Հավելենք, որ զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 4-ին և տևելու են մինչև հոկտեմբերի 8-ը։

Նախօրեին էլ վրացական Կախեթի շրջանում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Հուլուսի Աքարի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը։
Էմմա Չոբանյան