ՌԴ-ն և Իրանը քննարկել են «3+3» ձևաչափով բանակցությունների գաղափարը՝ Թուրքիայի և Կովկասի երկրների մասնակցությամբ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» ձևաչափով բանակցություններ նախաձեռնելու գաղափարը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի վերաբերյալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը կրկին մատնանշել է, որ հենց Մոսկվան է որոշիչ դեր խաղացել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու և Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարների մակարդակով եռակողմ համաձայնություն ձեռք բերելու գործում, որի համաձայն էլ տարածաշրջանում տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախումբ:

«Բացի այդ՝ նույն համատեղ հայտարարությունը պարունակում է սկզբունքներ, որոնք սահմանում են կարգավորման առաջխաղացմանն ուղղված համատեղ քայլերը, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների, տարածաշրջանի բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև Վրաստանը: Դրանից կշահեն նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան՝ որպես այդ տարածաշրջանի 3 պետությունների ամենամոտ հարևաններ։ Մենք այսօր քննարկել ենք նաև «3+3» ձևաչափով նախաձեռնությունը, որը կներառի 3 անդրկովկասյան պետություններն ու նրանց 3 խոշոր հարևաններին՝ Ռուսաստանը, Իրանը ու Թուրքիան»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովի խոսքով՝ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել այս գաղափարին հետ կապված, նման վերաբերմունք է նկատվում նաև Ադրբեջանում ու Թուրքիայում։

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, չնայած այնտեղ առկա բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական շահը խորհրդակցությունների ու այդ տարածաշրջանի արագ զարգացման նպատակով որոշումների համաձայնեցման համար նման մեխանիզմի ստեղծման մեջ, որը երկար տարիներ չի զարգացել այստեղ պահպանվող հակամարտության պատճառով»,-հավելել է Սերգեյ Լավրովը։

Տաթև Ֆռանգյան