Բադեն-Բադենում արած ներդրումն ու Շուշիում արած ներդրումը համեմատեք․ ասածիս մեջ ի՞նչ կա ոչ հասկանալի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե վերջին 30 տարում Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել։

Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատերազմից հետո եղել է Շուշիում և եթե շրջել է, արդյոք չի՞ նկատել այն բոլոր շինությունները, որոնք այնտեղ առկա են՝ թվարկելով մի շարք շինությունների մասին։

«Այն, ինչ տեսնելու էր, ես տեսել եմ, բնականաբար։ Այն, ինչ ասել եմ, բնականաբար, այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող»,- պատասխանեց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե կարելի է հաշվել, օրինակ՝ ինչ ծավալների ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։

«Հլը տեսնենք էդ ներդրումներն իրար հետ ընդհանրապես համեմատության եզր ունե՞ն։ Այսինքն, ի՞նչ եք ենթադրում այդ հարցապնդումներով։ Այն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր. «Շուշիի մասին այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ոչ մի: Ինչի՞ չի կառուցվել, փող չեն ունեցե՞լ: Վստահ չեն եղել, որ մնալու է, ակնհայտ է պատասխանը»։

Մանրամասները՝ տեսանյութում: