Հանրապետությունում հունիս ամսին ևս շարունակվել է աշխատատեղերի թվի աճի տենդենցը՝ արձանագրելով բացարձակ ռեկորդ: Այդ մասին կառավարության նիստի սկզբում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է: Վարչապետի պաշտոնակատարը խնդրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ ներկայացնել արձանագրված ցուցանիշները: «Վերջին ամիսների շարունակաբար աշխատատեղերի աճը իր վարքագիծը պահպանել …

