Պուտինի վրա է 4000 հայ զավակի արյունը․ երկնային պատիժ է սպասվում նրան․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

-Պարո՛ն Հայրապետյան, այս պահին օդում կախված է մնում Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման հարցը։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ հայ-թուրքական ուղիղ գործընթաց դիվանագիտական խողովակով չկա, և որ այս ուղղությամբ աշխատում են ՌԴ-ի հետ, թե ինչպես են կարողանալու առաջ գնալ։ Նա հիշեցրել է Թուրքիայի և ՌԴ-ի նախագահների հայտարարությունը, որ տարածաշրջանն իրենց օրակարգում է։ Այսինքն՝ ՀՀ-ն չի էլ թաքցնում, որ հայ-թուրքական կարգավորումը ՌԴ-ի օրակարգն է։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ էր Էրդողանին հանդիպման առաջարկ արվում Վրաստանի վարչապետի միջոցով։

-Համամիտ չեմ, որ դա Հայաստանը չի թաքցնում․․․ Հայաստանի իշխանության, Անվտանգության խորհրդի քարտուղարի մասին է խոսք, որևէ մեկս կարո՞ղ ենք կասկած ունենալ, որ ներկայում ՀՀ-ում կարգված հայկական իշխանությունները ռուսական դրածոների համախումբ է։ 2018-ին կատարվածը ռուսական գունավոր հեղափոխություն էր։ Եթե մենք դեռ կասկածում ենք, ուրեմն՝ քաղաքականապես դեռ խակ ժողովուրդ ենք, և նոր պատուհասներ են սպասվում առջևում։ Բայց որ Վրաստանին պետք էր որպես միջնորդ օգտագործել, այո՛։ Երևի, ռուսներն ասած կլինեն, որ արևմտյան ալիքը դրա դեմ թուլացնելու համար արևմտյան բարեհաճություն վայելող Վրաստանի միջոցով արտահոսքը կազմակերպվի, և դա արել են Վրաստանի միջոցով։ Շատ վաղ է հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել, քանի որ հայկական կողմ, որպես այդպիսի, չկա, նա կցորդ է ռուսական իմպերիական քաղաքականության, և երկրորդ՝ դա լակմուսի թուղթ է։ Ի դեպ, եթե ծագումը ռուսական է, ես ողջունում եմ այդ լակմուսի թղթի օգտագործումը, որովհետև պարզ դարձավ աշխարհի համար, որ Թուրքիան նախապայմաններ է դնում։ Այն դեպքում, երբ տարիներ առաջ Շվեյցարիայում ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, Լավրովը Նալբանդյանին ասաց՝ «ստորագրի՛ր»։

-Այդ պրոցեսի մասին վերջերս Լավրովը տեղեկություններ հրապարակայնացրեց, թե ինքը Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին թղթի վրա գրությամբ հորդորել է չպնդել արձանագրության ստորագրումից հետո հայտարարություն կատարելը, և նա դա արել է։

-Այո՛, և տեսեք՝ քանի պետություն էր այնտեղ խառնված և ինչպիսի չեզոք տարածքում էր դա արվում։ Ցույց տրվեց աշխարհին, որ Թուրքիան նախապայման ունի, որոնցից երևացողն այսօր միջանցքի խնդիրն է։ Այն ժամանակ ասում էին, որ Եղեռնի ճանաչման պրոցեսից հրաժարվենք, հետո Ցեղասպանությունը դրեցին պատմական հանձնաժողովի վրա, որն այսօրվա համար գտածո բան կհամարվեր։

-Երևի թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարևոր դեր խաղաց, որ այս անգամ Թուրքիան այդպիսի պահանջ չի դնում, ասենք՝ գործընթացից հրաժարման։

-Ամերիկյան ճանաչումը քանի որ եղավ, Թուրքիան ատամները կրճտացնելով նոր նախապայմաններ պիտի դնի։ Հիմա պարզապես պիտի իրենց պատռեն մեջտեղից, ինչպես որ պատռում են ՌԴ-ն և Թուրքիան, որ թույլ տվեք՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում վերաքարտեզագրումներ անենք, չե՞ք համակերպվում, տեսե՛ք, Իրանին էլ ենք խառնում՝ «3+3» ենք ասում, դա էլ ենք հաշվի առել, թույլ տվեք անենք։ Բայց չէ, կարծես թե աշխարհը 100 տարի անց թույլ չի տալու, որ կրկնեն ռուսներն ու թուրքերը․․․ 1920 թվականին չճանաչված Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին Կարսի պայմանագիրը և վերաբաժանում արեցին, բայց այն ժամանակ աշխարհի տիրակալն ո՞վ էր, շատ ավելի թույլ Մեծ Բրիտանիան, այսօր շատ ավելի ուժեղ երկիր կա՝ ԱՄՆ-ն, որի դեմ ՌԴ-ն ու Թուրքիան չեն կարողանա իրենց միջազգային խուլիգանությունն անել։ Ինչպես տեսնում ենք՝ իրենք են այսօր ծնկաչոք, Թուրքիայի հանդեպ ուրիշ մեթոդ է կիրառվում՝ ուժերը ջլատելու և հիդրայի շոշափուկները տարբեր տեղեր փռելու համար, իսկ ընդամենը մի փոքրիկ քայլով կանեն այնպես, որ ՌԴ-ն գոյություն չունենա, Պուտինն էլ Ռասպուտին կդառնա։

-Ի դեպ, այսօր՝ հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինի օրն է, եկեք դա ֆիքսենք։

-ԿԳԲ-ականի ծնո՞ւնդը ֆիքսենք, մանավանդ, որ մեր ժողովրդի 4000-ից ավելի զավակների արյունը նրա և նրա գերդաստանի վրա է, ինչպես որ իր նախորդ ցարի՝ Նիկոլայի վրա է մեր Արևմտյան Հայաստանում իրականացված ողբերգության արյունը, ինչպես երկնային պատժի արժանացավ Նիկոլայը, որի զավակների ոսկորը գենետիկ անալիզով էին կարողանում նույնականացնել, այնպես էլ իրենց է սպասվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան