ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությունից օգտվող արցախցի շահառուների շրջանակն ընդլայնվել է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայել է օրեր առաջ շրջանառության մեջ դրված՝ Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիների աջակցության մասին որոշման նախագծի պայմանները, ինչի արդյունքում ընդլայնվել են աջակցությունից օգտվող շահառուների շրջանակը։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունից։

Ըստ այդմ` միջոցառման շահառուներ կհամարվեն նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած, 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող հետևյալ անձինք՝ աջակցության հետևյալ չափերով.

✅ երեխաներն՝ ամսական 50,000 դրամի չափով,

✅ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով,

✅ չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։

Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։

Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։

📄 Դիմումներ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Որոշման նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։ Որոշումն ընդունվելու դեպքում սեպտեմբեր ամսվա համար աջակցության գումարը կվճարվի հոկտեմբերին։