Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 3, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր …

