Ժողովրդավարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դրվեն այնպիսի ռելսերի վրա, որ իրապես անձանցից կախված չլինի․ Քննարկում՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կետերի իրականացման շուրջ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ասել, թե նախորդ տարվա իրադարձությունները՝ Արցախյան երկրորդ պատերազմը, COVID-19-ի տարածումը չեն ազդել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի վրա, սխալ կլինի, բայց ասել, թե շատ է ազդել, կլինի չափազանցություն։ Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի առաջին թողարկմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։

Հաղորդման ուշադրության կենտրոնում էր ՀԸԳՀ–ում ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանն ուղղված, դատաիրավական բարեփոխումներին վերաբերող դրույթների իրականացման ընթացքը։

Քննարկմանը փոխնախարարի հետ մասնակցում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  ծրագրերի համակարգով Դանիել Իոաննիսյանը։

Ըստ Քրիստինե Գրիգորյանի՝ համաձայնագրի իրականացման գործընթացը դանդաղեց նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով։

Արման Եղոյանի խոսքով էլ՝ այս պահին Համաձայնագրի ճանապարհային քարտեզի ժամանակացույցից հետ մնալը, մի քանի ամիս ուշացումը մեծ խնդիր չէ։

«Կարևորն այն է, որ կա քաղաքական կամք, և ամեն ինչ կատարվում է ըստ նախատեսվածի»,- ասաց նա։

Հաղորդման հյուրերը համաձայնեցին՝ Համաձայնագրի կարևորագույն կետերից են դատաիրավական բարեփոխումները։ Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ Դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը, որ հաստատվել է 2019 թվականին, մշակվել էր Եվրոպայի խորհրդի և Եվրամիության փորձագետների աջակցությամբ։ Նրա խոսքով՝ ներդրվել և ներդրվում են մեխանիզմներ դատական համակարգի անաչառությունը, անցումային արդարադատությունն ապահովելու համար, սակայն ասել, որ այս մեկ տարվա ընթացքում խնդիրները լուծվել են, սխալ կլինի։

«Բայց կան գործեր, որոնք ցույց են տալիս, որ այդ մեխանիզմների ներդրումը աշխատող լուծում է»,- ասաց նա։

Խոսելով արդեն վեթինգի կիրառման մասին՝ լինելո՞ւ է այն, թե՞ ոչ, նա նշեց․ «Խոսքն այստեղ օրինական ճանապարհով կոռումպացված դատավորներին համակարգից դուրս բերելու մասին է»։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ինքը կցանկանար, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման արդյունքում ժողովրդավարությունը դրվեր ինստիտուցիոնալ ռելսերի վրա։

«Այդ պրոցեսը Հայաստանում, իրոք, կաղում է։ Ժողովրդավարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դրվեն այնպիսի ռելսերի վրա, որ իրապես անձանցից կախված չլինի, ընդհանրապես էական չլինի, թե ով է վարչապետը, ով է այս կամ այն մարմնի ղեկավարը։ Սա շատ կարևոր է։ Այս պահին մեզ մոտ ամեն ինչ կախված է մարդկանցից։ Կարող է երկու անձի փոխես, ժողովրդավարության վիճակը էապես լավանա կամ վատանա»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է առավելագույն ուժերը գործի դնել ինստիտուցիոնալիզացիայի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան