Բացարձակ մերժելի ու դատապարտելի է․ Լևոն Բարսեղյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բացարձակ անընդունելի ու խայտառակ բան է․ դա գրաքննություն է»,- Factor.am-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ, ԽԱՊԿ անդամ Լևոն Բարսեղյանն այսպես է արձագանքում Նիկոլ Փաշինյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց, որ ԱԱԾ-ն Տեր Ռուբեն քահանային առաջարկել է պատարագի ժամանակ չհնչեցնել Վեհափառի անունը։

«Ես գնում եմ էն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Երբ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դեպքում կարող է վեցերորդ մարդ լինել․ կախված է նրանից՝ ով, ում է ճանաչում և ինչ անձնական կապեր ունի»,- ասաց Փաշինյանը։

Լևոն Բարսեղյանը նկատում է՝ անընդունելի է, որ պետական կամ համայնքային իշխանության որևէ աշխատակից կարող է գնալ և հոգևորականներին հորդորներ տալ։

«Երբ նկատի ենք առնում, որ խոսքն ԱԱԾ պաշտոնյայի մասին է, իսկ ԱԱԾ-ի համբավն ահաբեկչական է, սահմռկեցուցիչ է, վախենալու է, հանրային ընկալումների մեջ՝ առավել ևս… Բացարձակ անընդունելի, մերժելի ու դատապարտելի է»,- ասաց Բարսեղյանը։

Փաշինյանը փորձեց բացատրել՝ երբ մասնակցում է պատարագների, այդ պահից սկսած այդ վայրը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ, որտեղ իրականացվում են գործողություններ։

«Այդ թվում՝ եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների՝ ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների, անվտանգությունը ապահովելու համար․ ոչ մի նորություն էստեղ չկա»,- ասաց վարչապետը։

Լևոն Բարսեղյանն ընդգծում է՝ պետական պաշտոնյան պիտի պաշտպանված լինի օրենքով, բայց այս դեպքը գրաքննություն է։ Բարսեղյանի պնդմամբ՝ Փաշինյանն արդարացնում է պետական պաշտոնյայի լիազորություններից դուրս գործողությունը, ինչը դատապարտելի է։ 

«Ես մտածում էի, որ իր համար դա մերժելի կլինի, մարդը որոշեց, որ լավ էլ նորմալ է։ Կարող են էդ օրինակները զարգանալ, ասենք՝ ԱԱԾ-ի աշխատակիցները որոշեն տատիկներին փողոցը անցկացնել։ ԱԱԾ-ի աշխատակիցը, պետական հիմնարկի աշխատակիցները պիտի կատարեն միայն օրենքով ունեցած իրենց լիազորությունները։ Դրանից ավելին չպիտի անեն, սա է ասածս։ Սա ժողովրդավարության ոսկե կանոններից մեկն է։ Այսինքն՝ հենց լիազորությունները անցնում են՝ փորձանքներ են սկսվում»,- ընդգծեց Լևոն Բարսեղյանը։

Արփի Հակոբյան