Թուրքիայում ստեղծել են նոր համալիր՝ անօդաչուների հարձակումներից պաշտպանության համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայում աշխատում են անօդաչու թռչող սարքերի հարձակումներից կարևոր օբյեկտների պաշտպանության համակարգի վրա։ Դրա հիմքում Fedai կամիկաձե անօդաչուն է, որը ստեղծել են անօդաչուների դեմ պայքարի համար։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով թուրքական Daily Sabah-ը։

Անօդաչուներից պաշտպանության համակարգը Havelsan և Transvaro ընկերությունների համատեղ մշակումն է։ Այն նախատեսված է կարևոր օբյեկտների պաշտպանության համար՝ անօդաչուներով օդային հարձակման ժամանակ։

Havelsan-ի ներկայացուցիչ Նեզիհ Շիշմանն ասել է, որ նոր համակարգն օգտագործում է արհեստական բանականությունը նպատակների հայտնաբերման ու դասակարգման համար։ Նրա խոսքով՝ անօդաչուների մոտեցումը պաշտպանվող գոտուն ֆիքսելու է ռադարը, որը նպատակի մասին տվյալները փոխանցելու է էլեկտրաօպտիկական համալիրին: Իր հերթին, համալիրը կարող է ուղեկցել թիրախին՝ նախքան Fedai անօդաչուն թռիչքի նախապատրաստելը: Սպառնալիքի չեզոքացումը տեղի է ունենում կամիկաձե անօդաչուի մարտագլխիկի պայթեցմամբ, որը թիրախի տեսողական սքանավորումից հետո ընտրում է պայթյունի օպտիմալ վայրը:

Շիշմանը նաև նշել է, որ մարտագլխիկի պայթյունը կարող է թիրախը խոցել 40 մետր հեռավորության վրա։ Համալիրը կներկայացվի առաջիկա երկու ամսվա ընթացքում։

Էմմա Չոբանյան