Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ քիչ առաջ մերժեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նախկին նախարարը կմնա կալանավորված։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց սեպտեմբերի 30-ին՝ Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք նաև՝ ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-ից 2020 …

