ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում օգոստոսի 27–ին տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջև կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստման հավաստագրերի (այլ փաստաթղթերի) փոխադարձ ճանաչման հարցի շուրջ խորհրդակցություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքէջից: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առողջապահության նախարարությունների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության մասնակիցները կիսվեցին իրենց …

