ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված նյութերի, փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ «Բարձրավոլտ էլեկտական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից անտառապատման պայմանագրային պարտավորությունների կատարման ոլորտում, որի ամբողջականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ից. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «ԲԷՑ» ՓԲԸ-ի …

