Լարվածություն արցախա-ադրբեջանական սահմանին. ինչու են թերանում ռուս խաղաղապահները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

44-օրյա պատերազմից, հրադադարի կնքումից և ռուս խաղաղապահների տեղակայումից ի վեր, երեկ առաջին անգամ հրադադարի ռեժիմը լայնամասշտաբ խախատում արձանագրվեց արցախա-ադրբեջանական շփման գծում: Հայկական կողմը հայտնեց 6 վիրավորի մասին՝ հերքելով զոհերի մասին շրջանառվող տեղեկությունները:

Առաջնագծում լարվածությունը առավոտյան ևս պահպանվել է: Պաշտպանության բանակից հայտնում են, որ ժամը 9-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ: Երևանում ակնարկում են, որ պատասխանատվության մեծ բաժինը Ռուսաստանի դաշտում է:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով էլ Բաքուն նման սադրանքերով փորձում է հայաթափել Արցախի՝ հայկական վերահսյողության տակ մնացած բնակավայրերը:

Ադրբեջանական կողմը սադրանքեր հրահրում է վերջերս Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ֆոնին, իսկ այսօր Փաշինյանն և Ալիևը հեռավար մասնակցում էին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Հանդիպման ընթացում, ոչ Փաշինյանը, ոչ Ալիևը և ոչ էլ Պուտինը երեկվա դեպքին չեն անդրադարձել: Նիկոլ Փաշինյանը սահմանային լարվածության պահպանման ֆոնին շնորհակալություն է հայտնել խաղաղապահներին տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:

Արցախա-ադրբեջանական սահմանի տեղի ունեցած միջադեպին արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ու դատապարտել տեղի ունեցածն՝ ակնկալելով ռուս խաղաղապահների միջնորդությունը Արցախում հրադադարի պահպանման հարցում:

Օրվա ավարտին ադրբեջանական կողմից ևս մեկ սադրանք գրանցվեց, այս անգամ արդեն Նախիջևանի հետ սահմանին։ Երասխի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից հրդեհվեց գյուղացիներից մեկի անասնագոմն ու խոտի դեզերը։

Ի դեպ, մարտական դիրքերի կահավորման խնդիրը պատերազմից մեկ տարի անց էլ չի լուծվել: Օրերս Factor TV-ին հղում անելով ՊՆ-ի կողմից հրապարակված որոշման նախագծին հայտնել է, որ պաշտպանական գերատեսչությունը հաստատում է, որ դիրքերից շատերում չկան կացարարններ, խրամատներ և ճանապարհներ:

Նարեկ Կիրակոսյան