ԵՄ-ն ընդդեմ Բելառուսի իշխող վարչակարգի նոր պատժամիջոցներ կկիրառի․ DW

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բրյուսելում շարունակվում են աշխատանքները Բելառուսի իշխող վարչակարգի դեմ նոր սահմանափակող միջոցառումների ուղղությամբ: Այս մասին DW- ին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ անանունության պայմանով:

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա, որը, ես ակնկալում եմ, կարող է ընդունվել նոյեմբերին», – մանրամասնել է նա:

Լրատվականը նշում է, որ Բրյուսելի պաշտոնյաները պատժամիջոցներ են նախապատրաստում ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ միասին, սակայն դրանց ընդունումը ԵՄ բոլոր 27 երկրների քաղաքական որոշումն է, ուստի՝ Բրյուսելը չի կարող հստակ կանխատեսել սահմանափակող միջոցների նոր փաթեթի հաստատման ժամկետները:

Անցյալ տարվա օգոստոսին Արևմուտքի կողմից չճանաչված Բելառուսի նախագահական ընտրություններից հետո Եվրամիությունն Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ անհատական պատժամիջոցների չորս փաթեթ է սահմանել:

Դրանցից երեքը կիրառվել են անցյալ տարի, չորրորդը` այս տարվա հունիսին: Արդյունքում ՝ այժմ պատժամիջոցների ցուցակում 166 անձ կա, այդ թվում՝ ինքը Լուկաշենկոն, ինչպես նաև` 15 հաստատություն և ձեռնարկություն:

Տաթև Ֆռանգյան