Աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս չեկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ: 2 ժամ 3 րոպե ձգված մրցախաղում Զվերևը հաղթեց երեք սեթից հետո` 6:1, 3:6, 1:6: Եզրափակիչում Զվերևի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, հայկական …

