Մի քանի տասնյակ զոհ ու վիրավոր՝ Աֆղանստանի Կանդահար նահանգի մզկիթում իրականացրած ահաբեկչության արդյունքում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Առնվազն 32 մարդ է զոհվել, 53-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Կանդահար նահանգում գրանցված պայթյունի արդյունքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղի հիվանդանոցից:

Ավելի վաղ հաղորդվել է 28 զոհի ու 45 վիրավորի մասին։

Պայթյունը գրանցվել է կեսօրին շիական մզկիթում։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի աղբյուրը, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Սակայն մինչ այս պահը ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

Աֆղանական Tolo News-ն էլ հայտնում է, որ մզկիթում իրար հետևից առնվազն 3 պայթյուն է գրանցվել։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Կունդուզում գրանցված ահաբեկչությունը խլել էր 120 մարդու կյանք, 150-ը՝ վիրավորվել էր։ Մինչ այդ, Աֆղանստանում ևս 2 ահաբեկչություն էր իրականացվել Իգդախ մզկիթի մոտերքում , ինչպես նաև երկրի արևելքում տեղակայված կրոնական դպրոցում։ Առաջին դեպքում զոհվել էր 12 մարդ, վիրավորվել՝ 32-ը, երկրորդի դեպքում զոհվել էր 7 մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել էին։ Բոլոր ահաբեկչություններն իրականացվել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։

 

Տաթև Ֆռանգյան