ՀՀ-ն եթե վախեցավ՝ ՌԴ-ից չզատվեց, հանձնելու է սուվերենությունը․ մեր բոլոր ղեկավարների վախերն են բերել այս վիճակին․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.12.2025 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ․

իկի՛ն Գևորգյան, Արցախի և Հայաստանի Հանրապետության շուրջ աշխարհաքաղաքական խաղի կանոններն արդյո՞ք այնպիսին են, որ պարտադիր հաղթողներ և պարտվողներ են ունենալու։ Այս տարբերակնե՞ր են՝ կա՛մ Արցախը ճանաչվելու է անկախ և Ադրբեջանի կազմում չի լինելու (սա տարբերակ է, որ նախորդ 26 տարում չի հաջողվել իրականացնել), կա՛մ ոչ ոքի հաշիվ էլ կարող է լինել, որին գուցե պետք է ձգտել։ Ինչքանո՞վ է շահագրգիռ ՌԴ-ն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հաշտվեն։ Մոսկվայում հաշվարկել են չէ՞, եթե իրոք կողմերը գան հաշտության, ինքը դուրս է գալու ո՛չ միայն Արցախից, այլ նաև հնարավոր է՝ Հարավային Կովկասից։ 

-Դա կոչվում է կոնֆլիկտի մենեջմենթ՝ կառավարում, ոչ թե լուծում։ Այսինքն՝ կոնֆլիկտը պահում ես և ցանկացած ժամանակ տաքացնում ես, որպեսզի կարողանաս ներգրավված կողմերի վրա ազդել։ Սա գաղտնիք չի և հստակ է, որ Մինսկի խմբում եղած խնդիրների պատճառներից մեկն էլ հենց դա էր, երբ որ կողմերին տալիս էին հույսեր, որ հնարավոր է առավելագույնին հասնել։ Բայց պետք է ասել, որ նայելով ՀՀ բոլոր նախկին նախագահների՝ վերջերս տրված հարցազրույցներին, ակնհայտ է, որ չնայած՝ ՀՀ բնակչությունը տեղյակ չի եղել, հայկական կողմը, ըստ էության, գնացել է սեղանի վրա եղած բոլոր փոխզիջումներին։ Սերժ Սարգսյանն անգամ վերջերս նշեց՝ կային կարմիր գծեր, որ նրանք հատում էին։ Այնպիսի կարծիք է ձևավորվում ՀՀ-ում, թե հայկական կողմի կոշտ դիրքի պատճառով մենք հասանք այս պատերազմին։

Կարծում եմ՝ մենք լավ չենք հասկանում, թե ինչպես է Ադրբեջան պետությունը այս հարցին պատրաստվել կամ ինչի է ձգտել։ Կարծում եմ՝ սա խաղ է, ուր ըստ նրանց՝ կա՛մ իրենք են հաղթում, կա՛մ մյուս կողմը, միջանկյալ տեղ չի մնում։ Ալիևի քաղաքականությունը տեղ չի թողնում փոխզիջման։ Ահա թե ինչ եղավ՝ Ադրբեջանը որոշեց, որ կարող է լուծել այս խնդիրը այլ կերպ, և նա այնպես դասավորեց իր դիվանագիտությունը, որ ինքը կարող է կիրառել ուժ և լուծել հարցը ուժի տեսակետից։ ՀՀ-ն այստեղ քիչ բան կարող է դնել սեղանին, մանավանդ, որ աշխատում է ռուս-ադրբեջանական տանդեմը։

-Այդ դեպքում՝ Դուք ի՞նչ հնարավորություններ եք տեսնում հայկական կողմի համար, որոնք դեռևս օգտագործված չեն

-Այս փակուղուց դուրս գալու միակ ձևը, իմ կարծիքով, դա թուրքական ուղղությամբ աշխատելն է։ Ինչպես նշեցի, Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերություններն այնքան էլ պարզ չեն, ինչպես երևում է և հարմար պահին պետք է հասնել նրան, որ առանց ռուսական միջնորդության Թուրքիան բացի սահմանները։ Սա կօգնի որոշ չափով թուլացնել նաև Թուրքիա-Ադրբեջան կապը։

Բայց պետք է հստակ նշել՝ ցանկացած հայ-թուրքական նորմալացում, եթե պետք է կապվի Արցախի խնդրի հետ կամ ռեգիոնալ ինչ-որ խաղաղության պակտի հետ, դա շատ վատ արդյունքներ կունենա։ Հայաստանը չի կարող ոչնչի հասնել Արցախի հարցում, եթե չկարողանա հասկանալ, թե ինքը ինչ է ուզում և որպես պետություն ինչ ֆունկցիա ունի այդ տարածքում։ Եթե ՀՀ-ն շարունակի մնալ այն, ինչ որ եղել է վերջին 30 տարում, և դրա հիմքը դրել է Առաջին նախագահը, հաջորդ ղեկավարները շարունակել են այդ քաղաքականությունը, եթե Հայաստանը շարունակելու է մնալ ռուսական արբանյակ, ռեգիոնում ավելի կոշտ՝ «վասալ» բառն են օգտագործում, ուրեմն՝ թե՛ Արցախի, թե Հայաստանի ապագայի հարցում որևէ դեր չի ունենալու։

-Դուք ՌԴ-ի հետ քաղաքական ապահարզա՞նն եք ակնարկում, որին պետք է գնա ՀՀ-ն այս հիմնավորումներով, որ 30 տարի սպասարկել է միջազգային կառույցներում ՌԴ-ի շահերը, այստեղ զորք ունենալու հնարավորություն է տվել, Երևանը անդամակցել է ԵՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին, հայկական բանակը զինվել է ռուսական զենքերով, բայց դա փաստացի շահեկան չի եղել, որ ՀՀ-ն ԵՏՄ մտցնելիս անվտանգություն էին խոստանում, բայց պատերազմի տեսքով երկրաշարժ տեղի ունեցավ և այս բոլոր միֆերը հօդս ցնդեցին։ ՀՀ-ն ի՞նչ պետք է ասի, որ պետականաշինության այլ ճանապա՞րհ է ընտրում։ Մյուս կողմից էլ նայենք՝ ինչո՞վ ենք վստահ, որ արևմտյան աշխարհաքաղաքական մոդել ընտրելով՝ Արցախի հարցում լավագույն լուծում կստանանք կամ գոնե Կոսովոյի մոդելը կիրացվի։ Մենք ունե՞նք այդպիսի երաշխիքներ։

-Մենք ոչ թե ընտրում ենք պետականաշինության այլ մոդել, այլ սկսում ենք  զրոյից՝ պետք է այդ գաղափարական հենքը դնել՝ ի՞նչ ենք ուզում և ինչպես ենք դրան փորձելու հասնել։

ՀՀ որևէ նախագահ, այդ վթում՝ ներկա իշխանությունը, չեն փորձել ՀՀ աշխարհաքաղաքական դերը զատել ՌԴ-ից։ Դա մտավոր փակուղի է, որից ելք չեն տեսնում, դա բացատրվում է տարատեսակ վախերով։ Եթե մինչև 2016 թվականը այդ վախերը կարող էին ռացիոնալ թվալ, այսինքն՝ մարդիկ կարող էին ասել, որ պետք է զգույշ լինել, այդքան տարիներ ստատուս քվո է պահվել, ապա արդեն պարզ է, որ այդ վախերի և իմպոտենտության պատճառով ենք հայտնվել այս վիճակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան