01 Սեպտեմբեր 2021 | 11:26
Լիահույս եմ, որ հաջողելու ենք ուսյալ, հայրենասեր, իրավատեր սերունդների կրթության նվիրական առաքելությունը. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, Մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարին: Այսօր ուրախությամբ պետք է փաստել, որ թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներով, սակայն Գիտելիքի օրը նշում ենք ավանդական տոնականությամբ: Նախորդ տարի մեր երկիրը կանգնեց ահռելի մարտահրավերների առջև՝ պատերազմ, համավարակ, որոնց ազդեցությունն արդիական է նաև այսօր: …