Եվրոպական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ԵՄ մեծահասակների 70%-ը ստացել է COVID-19-ի դեմ լիակատար պատվաստում։ Ավելի քան 258 միլիոն եվրոպացի ստացել է կորոնավիրուսից հնարավոր առավելագույն պաշտպանություն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է չպատվաստված եվրոպացիների և աշխարհի մնացած երկրների քաղաքացիներին հնարավորինս շուտ պատվաստվելու անհրաժեշտությունը: «Այս հարցում մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին», …

