Չինաստանի և ՌԴ-ի կարողությունների զարգացմանը հակազդելը կներառվի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում․ FT

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Չինաստանի կարողությունների զարգացմանը հակազդելը կներառվի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում, որը նախատեսվում է ներկայացնել 2022 թվականին: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Financial Times-ին տված հարցազրույցում:

«ՆԱՏՕ-ն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դաշինքն է, և այս տարածաշրջանը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջև՝ ահաբեկչություն, կիբերանվտանգություն, իսկ այժմ՝ նաև Չինաստանի վերելքը»,- ընդգծել է Ստոլտենբերգը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը պարզաբանել է, որ սխալ կլինի Չինաստանին և Ռուսաստանին դիտարկել որպես առանձին սպառնալիքներ, քանի որ այդ երկրները սերտորեն համագործակցում են:

«Չինաստանը մեզ ավելի է մոտենում: Մենք նրանց տեսնում ենք Արկտիկայում, տեսնում ենք կիբեր տարածությունում: Մենք տեսնում ենք, որ նրանք մեծ ներդրումներ են կատարում մեր երկրների կարևոր ենթակառուցվածքներում: Եվ, իհարկե, նրանք ունեն ավելի ու ավելի մեծ հեռահարության զենք, որը կարող է հասնել ՆԱՏՕ-ի դաշնակից բոլոր երկրներին: Նրանք կառուցում են շատ ու շատ պահուստարաններ հեռահար միջմայրցամաքային հրթիռների համար»,- ասել է նա:

Տաթև Ֆռանգյան