Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից՝ 1-ը նախկինում կատարված․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 9, ընտանեկան բռնության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, …

