Թուրք զինվորականներն աֆղան փախստականներին դաժան ծեծի են ենթարկել․ HRW

Լուրեր

11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
Բոլորը

Թուրքիա փախչող աֆղան փախստականները ֆիզիկական բռնության են ենթարկվել  ու հետ ուղարկվել Իրան, որտեղ նրանց սպառնում է վերադարձ Աֆղանստան։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը՝ վկայակոչելով Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը։

Կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում Իրանից Թուրքիա անցած մի քանի փախստականներ պատմել են թուրք զինծառայողների կողմից իրականացված բռնությունների մասին։ Նրանք պատմել են ծեծի, ունեցվածքը խլելու, կալանքի տակ գտնվելու ժամանակ սննդի կամ բժշկական օգնության տրամադրման մերժման մասին։

Այս դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել Թուրքիայի և Իրանի՝ 534 կմ երկարությամբ սահմանին։

HRW-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ԵՄ-ին, ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ վերջ տալու փախստականներին հետ ուղարկելու պրակտիկան։ Կազմակերպությունը պնդում է, որ փախստականները միջազգային մարդասիրական իրավունքով հումանիտար վերաբերմունքի և ապաստանի իրավունք։ Թուրքիան, սակայն, չի վավերացրել այդ միջազգային կոնվենցիաները, ներառյալ՝ 1951թվականի Փախստականների մասին Ժնևի կոնվենցիան։

Ներկայում Թուրքիայում փախստականների դեմ մեծ ալիք կա։ Այդ երկրում այժմ 4 մլն սիրիացի և շուրջ 100․000 աֆղան փախստական կա։ Աֆղանստանից փախստականների թիվը, սակայն, հստակ չէ։

Միաժամանակ, ԵՄ-ն շարունակում է փախստականների գործարքը Թուրքիայի հետ և ֆինանսական օգնություն է տրամադրում Անկարային։ HRW-ն իր հերթին կոչ է անում ԵՄ-ին՝ վերանայել Թուրքիային փախստականների համար երրորդ անվտանգ ուղղության սահմանումը, քանի որ նրանք ենթարկվում են բռնությունների, ինչպես նաև իրավական սահմանափակ պաշտպանություն ունեն։

Էմմա Չոբանյան