ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային՝ չհյուրընկալել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին

Լուրեր

20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
Բոլորը

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը հյուրընկալելու հետ կապված՝ նշելով, որ Վաշինգտոնը չի կարծում, թե «ահաբեկչական կազմակերպության առաջնորդները պետք է հարմարավետ ապրեն», գրում է Reuters-ը, որին վկայակոչում է Duvar-ը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը չի հաստատել լուրերն այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդներ Կատարից տեղափոխվել են Թուրքիա, միաժամանակ, սակայն ասել է, որ չի կարող վիճարկել դրանք: Նա ասել է, որ Վաշինգտոնը կհասկացնի Թուրքիայի կառավարությանը, որ ՀԱՄԱՍ-ի հետ այլևս չի կարելի նույն կերպ գործերը վարել։

Միլլերը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդներ պետք է հանձնվեն Միացյալ Նահանգներին:

«Մենք չենք կարծում, որ  դաժան ահաբեկչական կազմակերպության առաջնորդները պետք է հարմարավետ ապրեն որևէ տեղ, և դա, անշուշտ, ներառում է մեր հիմնական դաշնակիցներից և գործընկերներից մեկի խոշոր քաղաքը»,- ասել է Պետքարտուղարտության խոսնակը ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներն ավելի վաղ հերքել էին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի՝ երկիր տեղափոխվելու մասին պնդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի