Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների հետ. տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից: «Ողջունելով և շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, Մարտին Գալստյանը խոսեց համալսարանական կրթության, մարդու համակողմանի զարգացման կարևորության մասին: Մարտին Գալստյանը հորդորեց ուսանողներին ուսումնառության առաջին իսկ օրերից չխորշել բարդ մաթեմատիկական առարկաներ, օտար …

