Դատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով ՀՀ գլխավոր դատախազության դեմ ներկայացված հայցադիմումները

Լուրեր

16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:51
Երևանում կստեղծվի Սոցիալական ծառայությունների կենտրոն․ ի՞նչ ծառայություններ կտրամադրի նոր ՀՈԱԿ-ը
16.11.2026 | 18:41
Իտալիայի Մ-20 հավաքականի ֆուտբոլիստի անկրկնելի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:35
Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը
16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
Բոլորը

Առանձին լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչության կողմից կայացված թվով 4 որոշումներ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նարեկ և Անի Լյովայի Սարգսյանների ներկայացուցիչը, ծանոթանալով նրանց վերաբերող գույքերի ուսումնասիրությունների նախնական արդյունքներին, նույնաբովանդակ բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ:

Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 10-ին և 14-ին վերջինս երկու բողոք է ներկայացրել ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումների կայացման իրավաչափությունը:

ՀՀ վարչական դատարանը 2021թ. սեպտեմբերի 22-ին հայցվոր Նարեկ Սարգսյանին վերաբերելի բողոքը վարույթ ընդունելը մերժել է, այն պատճառաբանությամբ, որ «ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը չի կարող դատական քննության առարկա հանդիսանալ:

Անի Սարգսյանի վերաբերյալ բողոքի քննարկումը վարչական դատարանը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այն պատճառաբանությամբ, որ Անի Սարգսյանի հայցն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:

2021թ. հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ևս մերժել է նրանց ներկայացուցչի հայցադիմումները վարույթ ընդունելը՝ պատճառաբանելով, որ ներկայացված պահանջներն առհասարակ դատական կարգով քննության ենթակա չեն:

Վերը նշվածից բացի, 2021թ. սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 4-ին հայցվորների ներկայացուցիչը նաև ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կայացված՝ «Ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումները՝ բերելով նույնաբնույթ պատճառաբանություններ:

ՀՀ վարչական դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին մեկ գործով մերժել է հայցադիմումը վարույթ ընդունելը: Իսկ մյուս գործով հայցադիմումը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ պատճառաբանելով, որ հայցապահանջն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին։
Վերահասցեագրված հայցադիմումի քննարկման արդյունքերով դեռևս դատական ակտ առկա չէ»,- ասված է հաղորդագրությունում։