02 Օգոստոս 2021 | 18:13
Պաշտոնյաներն ԱԺ-ում կմոտենան հատուկ հատկացված տեղ ու հանդես կգան ճեպազրույցով. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պատգամավորները, պաշտոնյաները, որոնք կայցելեն Ազգային ժողով, կմոտենան հատուկ հատկացված տեղ, հանդես կգան ճեպազրույցներով և առանձին հարցազրույցներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը։ «Նոր համակարգն ապահովելու է լրագրողների համար հնարավորություն, որ լրագրողները ստիպված չլինեն քայլել պատգամավորի ետևից, որն իրենց հարցերին չի պատասխանում կամ սպասել սենյակի առջևում, …