Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԶԼՄ-ների մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները: Հանձնաժողովի նիստում փոփոխությունների նախագիծը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Անդրադարձ կատարվեց նաև լրատվամիջոցների բարեխղճությանը: ԶԼՄ-ների մասին օրենքում նախատեսվում են խստացումներ: Մանրամասները՝ տեսանյութում:

