Երեխաները հավասարապես տուժում են ինչպես իրենց հանդեպ բռնության ուղղակի գործողություններից, այնպես էլ դրա վկան լինելով, երբ բռնություն է կիրառվում իր մտերիմի, իր ընտանիքի անդամի նկատմամբ։ Այս մասին «Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը՝ երախտագիտությունը հայտնելով ՄԻՊ Արման Թաթոյանին, …

