Բաքուն հերքում է Իրանից ՌԴ արտահանման գործընթացը սաբոտաժի ենթարկելու մասին Թեհրանի մեղադրանքները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բաքուն հերքել է նախօրեին իրանական կողմի տարածած տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը սաբոտաժի է ենթարկում և խոչընդոտում Իրանից ՌԴ ապրանքների արտահանման գործընթացը։

Ադրբեջանի մաքսային կոմիտեն այսօր հայտնել է, որ արգելափակում եղել է հոկտեմբերի 15-16-ին՝ իրանական կողմում համակարգչային համակարգի՝ 10 ժամով անջատման հետևանքով։ Բացի այդ, բեռնատարները նաև շատ ժամանակ են կորցնում իրանական կողմում ապրանքների բեռնման գործընթացում։ Ըստ Բաքվի՝ ուշացումները կապված են իրանական կողմի խնդիրների հետ։

Ռուս-իրանական առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Դենիս Ջալալիֆարն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը արտահանման խոչընդոտներ է ստեղծում։

«Ռուսաստան մեր արտահանման 80%-ը պարենային և գյուղատնտեսական ապրանքներ են, որոնց մեծ մասն ադրբեջանական Աստարայի սահմանակետից է ուղարկվում։ Այդ ուղղությամբ մենք բախվում ենք սաբոտաժի և Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցության հրաժարման»,- ասել էր Ջալալիֆարը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ուղղակի չի ասում, որ սահմանը փակ է, սակայն արհեստական խոչընդոտներ է ստեղծում իրանցի գործընկերների համար։

«Ամեն օր նրանք տարբեր պատճառներ են բերում՝ ինչու սահմանը չի աշխատում։ Սկզբում էլեկտրականությունն անջատեցին, այնուհետև ռենտգենի սարքն էր խոտանված, հետո՝ շներ չկային»,- ասել էր նա՝ նշելով, որ այդ պատճառով շատ բեռնատարներ հերթ են կանգնում ​​սահմանին, որն Աստարայում հասնում է մինչև 10 կիլոմետրի։

Էմմա Չոբանյան