Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ակնհայտ է, որ ի թիվս մի շարք հանգամանքների, այսպիսի գործեր «սարքելով»` որոշ ուժեր նպատակ ունեն ինձ դուրս մղել այս ոլորտից՝ շահագրգիռ հայտնի այլ անձանց համար ոլորտում ճանապարհ հարթելու համար։ Սակայն վերջին մեկ տարվա վերլուծությունը հիմք է տալիս պնդելու, որ անգամ անհավասար պայմաններում հայտնված «մրցակիցները» տապալել են ամեն ինչ։ Ուստի կարծում եմ, որ հենց այս հանգամանքը պետք է առաջին հերթին հետաքրքրեր ԱԱԾ-ին և այլ պատասխանատու կառույցներին, քանի որ նշվածը ուղղակի սպառնալիք է ՀՀ ԶՈւ մարտունակությանը և երկրի անվտանգությանը։

Միաժամանակ, ցանկանում եմ հստակ նշել, որ չնայած տևական ժամանակ իմ և իմ կողմից ղեկավարվող ընկերությունների նկատմամբ իրականացվող ապօրինություններին, որոնք բացասաբար են անդրադառնում ինչպես մատակարարման գործընթացների, այնպես էլ՝ գործընկեր պետությունների և կազմակերպությունների մոտ մեր նկատմամբ առկա տարիների աշխատանքով ձեռք բերված բարձր վստահության և բարի համբավի վրա, մեր թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի անգամ ստեղծված պայմաններում պատշաճ կարգով իրականացնի մատակարարման իր բոլոր պարտավորությունները։

Ինչպես նախկինում իմ նկատմամբ հարուցված քրեական գործը՝ այսպես ասած 1977 թվականների արտադրության «անորակ» կրակոցների (սնարյադների) մատակարարման, այնպես էլ այս գործը համարում եմ կեղծ և շինծու: ԱԱԾ-ն նախորդ գործով ինձ շուրջ չորս ամիս ապօրինի պահելով անազատության մեջ, գործի հարուցումից մոտ մեկ տարի անց՝ իմ փաստաբանական թիմի ջանքերով ի վերջո իրականացնելով իբր «ժամկետանց» և «անորակ» կրակոցների իրական փորձարկում, համոզվեց, որ դրանք որակական որևէ խնդիր չեն ունեցել և լիովին համապատասխանել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին և կատարել են մարտական խնդիր։

Չնայած նշված գործով ստացված արդյունքին, այս գործով նույնպես նախաքննական մարմինը՝ Գլխավոր դատախազության հովանու ներքո, շարունակելով արատավոր գործելակերպը՝ առանց որևէ փորձաքննության և փաստացի փորձարկման, կրկին ինձ և մի շարք նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներին ապօրինի կալանավորեց և ներկայումս ցուցաբերելով բացարձակ անգործություն, չի ձեռնարկում գործուն քայլեր փորձարկման գործընթացը սկսելու համար։

Նախաքննական մարմնի գործողությունների ոչ օբյեկտիվ և անտրամաբանական լինելու փաստն արձանագրելու համար պետք չէ իրավաբան լինել կամ այլ հատուկ գիտելիքներ ունենալ, քանի որ դեռևս հուլիս ամսից նշանակված փորձաքննությունը չկատարելով և չփորձարկելով խնդրո առարկա հրթիռները, գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն, արդեն հայտնի գործելաոճով՝ կալանավորելով մեր պետության անվտանգության ապահովման գործընթացում ուղղակիորեն ներգրավված մի շարք անձանց, նրանց նկատմամբ գործադրելով ճնշումներ և մեղադրելով իբր անսարք և ոչ պիտանի հրթիռներ մատակարարելու և ձեռք բերելու մեջ, պարզապես փորձում են հասարակությանը մոլորեցնել։

Ընդ որում, նշված գործընթացը համեմվում է ինչպես նախաքննական մարմնի կողմից, այնպես էլ՝ դատավարության հետ կապ չունեցող քաղաքական կյանքում ներգրավված անձանց հրապարակային հայտարարություններով»։

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։ Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելին՝ նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին ԱԱԾ-ի միջնորդությամբ Դավիթ Գալստյանին կալանավորվել էր։ Ըստ ԱԱԾ-ի, նրա ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։ Սակայն չորս ամիս անց, Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու որոշումն ու ազատ արձակել Գալստյանին։

Ս․թ․ հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց։